Ժամանակակից արվեստի թանգարան (Ֆորտ Ուերտ)
Ժամանակակից արվեստի թանգարան | |
---|---|
Տեսակ | պատկերասրահ և ժամանակակից արվեստի թանգարան |
Երկիր | ԱՄՆ[1] |
Տեղագրություն | Ֆորտ-Ուերտ[1] |
Հասցե | 3200 Darnell Street |
Հիմնադրվել է | 1892 |
Մակերես | 156 000 square foot |
Կայք | themodern.org(անգլ.) |
Ժամանակակից արվեստի թանգարան (Ֆորտ Ուերտ) (անգլ.՝ Modern Art Museum of Fort Worth, հայտնի է նաև որպես The Modern), Տեխասի Ֆորտ Ուերտ քաղաքում գտնվող թանգարան՝ նվիրված ժամանակակից արվեստին։
Այն հավատարմագրված է Թանգարանների ամերիկյան դաշինքի կողմից։
Նրա մշտական հավաքածուն ունի ավելի քան 3000 ցուցանմուշ[2]։
Պատմություն և գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանի կանոնադրությունը դեռևս 1892 թվականին Տեխաս նահանգը հաստատել է որպես «Fort Worth Public Library and Art Gallery»։ Հաստատության մշակութային անվանումը մի քանի անգամ փոփոխվել է, մինչև 1987 թվականին այն դարձել է այնպիսին, ինչպիսին այժմ է։
Ներկայիս շենքը, որը նախագծել է ճապոնացի ճարտարապետ Թադաո Անդոն, հանդիսավորությամբ բացվել է 2002 թվականի դեկտեմբերի 14-ին[3]։ Թանգարանի մակերեսը կազմում է 4900 մ²։ Աշխատանքների մեծ մասը թվագրվում է 1946 թվականից մինչև մեր օրերը։ Թանգարանի շենքը գտնվում է քաղաքի մշակութային շրջանում՝ Քիմբելի գեղարվեստական թանգարանի և Ամոն Քարթերի ամերիկյան արվեստի թանգարանի հարևանությամբ։ Շենքը կազմված է հինգ տաղավարներից (պատկերասրահներ), որոնք գտնվում են հայելային ավազանի հարևանությամբ։
Ֆորտ Ուերտի ժամանակակից արվեստի թանգարանն ունի ժամանակակից միջազգային արվեստի առաջատար հավաքածուներից մեկը ԱՄՆ-ի կենտրոնական մասում։ Նրանում ներկայացված են տարբեր շարժումներ, թեմաներ և ոճեր, այդ թվում՝ աբստրակտ էքսպրեսիոնիզմ, գունային դաշտի գեղանկարչություն, փոփ արտ և մինիմալիզմ, նաև վերջին աշխատանքները աբստրակցիայի, այլաբանական քանդակի ոլորտում, ժամանակակից լուսանկարչություն, տեսանյութ և թվային պատկերներ։
Թանգարանի հավաքածուում են գտնվում Պաբլո Պիկասոյի, Ֆիլիպ Գուստոնի, Անսելմ Կիֆերի, Ռոբերտ Մազերվելի, Սյուզեն Ռոտենբերգի, Ջեքսոն Պոլլոքի, Գերհարդ Ռիխտերի, Ռիչարդ Սերրայի, Սինդի Շերմանի, Էնդի Ուորհոլի աշխատանքները։
Թանգարանում անցկացվում են նաև հատուկ ցուցահանդեսներ և ամենօրյա էքսկուրսիաներ։
Ունի սրճարան-ռեստորան, 250 տեղանոց դահլիճ, ուսումնական դասարաններ, արհեստանոց, խանութ, ավտոկայանատեղի։
Թանգարանի աշխատանքային ռեժիմն է՝ երեքշաբթի, չորեքշաբթի, հինգշաբթի, շաբաթ և կիրակի՝ 10.00-ից մինչև 17.00, ուրբաթ՝ 10.00-ից մինչև 20.00։ Թանգարանը փակ է երկուշաբթի և տոնական օրերին։
Որոշ ցուցահանդեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2002 թվական — «110 Years: The Permanent Collection of the Modern Art Museum of Fort Worth»։
- 2003 թվական — «Julie Bozzi: Landscapes 1975—2003», «The Paintings of Joan Mitchell»։
- 2004 թվական — «Robert Motherwell from the Collection: 1941—1990»։
- 2005 թվական — «Dan Flavin: A Retrospective», «Robert Bechtle: A Retrospective»։
- 2006 թվական — «Nicholas Nixon: The Brown Sisters», «Hiroshi Sugimoto: End of Time»։
- 2007 թվական — «Declaring Space: Mark Rothko, Barnett Newman, Lucio Fontana, Yves Klein»։
- 2008 թվական — «Kara Walker: My Complement, My Enemy, My Oppressor, My Love»։
- 2009 թվական — «William Kentridge: Five Themes», «Susan Rothenberg: Moving in Place»։
- 2010 թվական — «Andy Warhol: The Last Decade», «Vernon Fisher: K-Mart Conceptualism»։
- 2011 թվական — «Ed Ruscha: Road Tested», «Richard Diebenkorn: The Ocean Park Series»։
- 2012 թվական — «Glenn Ligon: America», «Selections from the Permanent Collection», «Tenth Anniversary Acquisitions»։
- 2013 թվական — «México Inside Out: Themes in Art Since 1990»։
- 2014 թվական — «David Bates», «Selections from the Permanent Collection»։
- 2015 թվական — «Framing Desire: Photography and Video», «Kehinde Wiley: A New Republic»։
Լուսանկարների պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Ռեստորան
-
Պատկերասրահներ
-
Ինտերիեր
-
Ինտերիեր
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք
- Modern Art Museum of Fort Worth Արխիվացված 2020-01-07 Wayback Machine
- Modern Art Museum of Fort Worth
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժամանակակից արվեստի թանգարան (Ֆորտ Ուերտ)» հոդվածին։ |
|